ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզում խոցել է օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը

ՌԴ ԶՈւ. Արխիվային լուսանկար
Ուկրաինական կողմի կորուստները կազմում են ավելի քան 200 զինծառայող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Կլուգինո-Բաշկիրովկա բնակավայրի մոտ խոցել է օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հարվածների արդյունքում խոցվել են Ստարովերովայի, Չուգուրի ու Վոլոսկայա Բալակլեյայի շրջաններում Ուկրաինայի 14-րդ ու 92-րդ մեքենայացված բրիգադների ստորաբաժանումների կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան, Նովայա Վոդոլագա բնակավայրում տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադը, ինչպես նաև Կլուգինո - Բաշկիրովկա բնակավայրի շրջանում օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ ուկրաինական կողմի կորուստները կազմում են ավելի քան 200 զինծառայող և ավելի քան 20 միավոր ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 199-րդ օրը։
ԶԱԷԿ–ի էներգաբլոկի դադարեցման ռեժիմը թույլ է տալիս այն վերագործարկել