Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում և Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը

Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մանրամասն և անկեղծ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ առաջնորդը Մակրոնի ուշադրությունը հրավիրել է Զապորոժիեի ատոմակայանի վրա ուկրաինական կողմի պարբերական հարձակումների, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների պահեստի վրա։
Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 199-րդ օրը։