ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն օգնեց «Ինտերին» հաղթել «Տորինոյին»։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստն այժմ հանդես կգա միլանյան «Ինտեր» ակումբում։ 33-ամյա Մխիթարյանը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով:
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն` 1։0 հաշվով։ 89-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը և խփեց միակ գոլը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր և 76-րդ րոպեին փոխարինեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Տորինոն» 7-րդն է՝ 10 միավոր։
Անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։
Ընդհանուր առմամբ` Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 117 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի հեղինակ։