Մարիամ Մկրտչյանը միանձնյա առաջատար է շախմատի պատանեկան ԱԱ-ում

Լիլիթ Մկրտչյանը. Արխիվային լուսանկար
Հայ շախմատիստը վեց միավոր հավաքեց Ռումինիայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 сен - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը U 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության միանձնյա առաջատարն է:
Մկրտչյանը 4 տուրից հետո առաջատար է եղել, նա 4 հաղթանակ է ունեցել։ 5-րդ ու 6-րդ տուրերում Մարիամը նոր հաղթանակներ է գրանցել։ Հայ շախմատիստուհին հաղթել է Մոնղոլիայից Բաթ-Էրդենե Մունգունզուլին և Ղազախստանից Լիա Կուրմանգալիևային:
Վեց տուրից հետո Մարիամ Մկրտչյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է՝ կես միավորով գերազանցելով հետապնդող մրցակցին Իսպանիայից:
Մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում:
Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրերով:
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ. նա կպայքարի աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսի համար