Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի վրա կրակ չի բացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեկեղեկատվությունն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի վրա կրակ չի բացել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունը:
«Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Նշենք, որ երեկ կրկին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել` ասելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը ՀՀ ՊՆ–ն ևս հերքել էր։