Չարենցավանում ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել

Չարենցավանում ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել
Վարորդը հոսպիտալացվել է Չարենացավան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար հրդեհի բռնկմամբ, որ հետևանքով «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 11-ին, ժամը 03:12-ին։
Չարենցավանում ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Չարենացավան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:42-ին:
Չարենցավանում ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել