ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կշարունակի աճել։
Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում` «Մոսկվա։Կրեմլ։ Պուտին» հաղորդման շրջանակներում։
«Նոր դինամիկա է ի հայտ եկել, նոր գործոններ, որոնք դրական են ազդում ապրանքաշրջանառության վրա, և դրանց ծավալը կշարունակի աճել»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ չի կարող ասել, թե դա որքան կշարունակվի։ Սակայն Հայաստանի վարչապետը լավատես է։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը վստահորեն Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է պահպանում։ Նա նաև նշել էր Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ շատ բան է արվել Փաշինյանի կառավարության կողմից։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը 2,6 մլրդ դոլարի առևտուր են արել։