ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Բելգրադում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությաննաշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարտվել է Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային։
Հայաստանցի 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսելու է 1/16-ից՝ կորեացի մրցակցի հետ մարտով:
Նշենք, որ Բելգրադում Հայաստանի հավաքականի կազմում կմրցեն հունահռոմեական ոճի 8 և ազատ ոճի 6 ըմբիշ։
Ազատ ոճի հավաքականի կազմում ներգրավված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավակյանը (79 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):