Ուկրաինան ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից պահանջել է չեղարկել Ռուսաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը

Ուկրաինական կողմը նաև նամակ է հղել Բոսնիա և Հերցեգովինայի Ֆուտբոլային միությանը` ընկերական հանդիպում անցկացնելուվերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (ՈւՖԱ) իր պաշտոնական կայքէջում հայտնել է, որ հանդես է եկել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) և եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանն (ՈւԵՖԱ) ուղղված պահանջով` թույլ չտալ Ռուսաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնել:
Ուրբաթ օրը Բոսնիա և Հերցեգովինայի Ֆուտբոլային միությունը հայտարարել էր նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի թիմի դեմ խաղի մասին։
ՖԻՖԱ–ն ռուսերենը ներառեց կազմակերպության պաշտոնական լեզուների ցանկում
Ավելի ուշ դրան դեմ արտահատվեցին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ազգային թիմի ավագ հարձակվող Էդին Ջեկոն, Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի անդամ Ազմիր Հուսիչը և ֆեդերացիայի փոխնախագահ Իրֆան Դուրիչը:
Ուկրաինական կողմը նաև նամակ է ուղարկել Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միությանը՝ ընկերական հանդիպման վերաբերյալ:
«Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումն այնպիսին է, ասես այն ուղղված է Ուկրաինայում ռուսական կառավարության գործողություններին աջակցելուն։ Խնդրում ենք վերանայել որոշումը, որը վնաս է հասցնում ձեր երկրի իմիջին և մեր ասոցիացիաների միջև հարաբերություններին»,-ասված է ՈւՖԱ-ի նամակում, որը հրապարակվել է ասոցիացիայի կայքում։
Ռուսական հավաքականներն ու ակումբներն անորոշ ժամանակով զրկվել են միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ ընկերական հանդիպումներն իր պատասխանատվության շրջանակում չեն, ուստի Սանկտ Պետերբուրգում սպասվող խաղը չի հակասում Ռուսաստանի հավաքականի նկատմամբ պատժամիջոցների մասին որոշմանը:
Բելառուսի և Ուկրաինայի թիմերը որևէ մրցաշարում իրար հետ չեն խաղա. ՈւԵՖԱ