Տեսակամուրջ` Երիտասարդները Եվրասիայում. ներուժ, ռիսկեր, անվտանգություն, համագործակցություն

Սեպտեմբերի 13 – ին` ժամը 11:00-ին, կկայանա Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան տեսակամուրջ՝ սեպտեմբերի 12-17-ը Բիշքեկում ընթացող «Երիտասարդությունը մեծ Եվրասիայում. ներուժ, ռիսկեր, անվտանգություն, համագործակցություն» միջազգային երիտասարդական վերլուծական կոնգրեսի թեմայով:
Sputnik
Միջոցառման կազմակերպիչներն են Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումը, «Իսիկ-Կուլ – Մեծ Եվրասիա» միջազգային վերլուծական ակումբը, Եվրասիայի երկրների ակադեմիական և կրթական կազմակերպությունները:
Ինչո՞ւ է կոնգրեսը կարևոր փուլ Մեծ Եվրասիայի երկրների երիտասարդության գիտական կապերի ոլորտում միջազգային երիտասարդական վերլուծական համագործակցության կայացման գործում:
Ինչպե՞ս տեղի կունենա «Եվրասիայի երիտասարդ վերլուծաբան» միջազգային մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը և «Անալիտիկա» Եվրասիական երիտասարդական վերլուծական ցանցի հարթակի շնորհանդեսը:
Ի՞նչ հնարավորություններ կբացի ԵԱՏՄ երկրների սլավոնական համալսարանների «Միջազգային երիտասարդական վերլուծական համագործակցության զարգացման մասին» հուշագրի ստորագրումը:
Այս և այլ հարցերին կպատասխանեն տեսակամրջի մասնակիցները`

Բիշքեկում``

Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ, միջազգային երիտասարդական վերլուծական կոնգրեսի ծրագրային կոմիտեի համանախագահ Նիկոլայ Բորդյուժան,

Բիշքեկում`

1. Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի համանախագահ, տնտեսագիտության դոկտոր Ելենա Լենչուկը,
2.«Իսիկ-Կուլ-մեծ Եվրասիա» միջազգային վերլուծական ակումբի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Այնուրա Կոչերբաևան,

Մինսկում`

Ռուս-բելառուսական համալսարանի առաջին պրոռեկտոր Յուրի Մաշինը։

Երևանում`

Ռուս-հայկական սլավոնական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Պարգև Ավետիսյանը։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։