Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին

Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է Ռիքերի տարածաշրջանային այցըև ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԽ–ի շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը և Մինսկի խմբիփորձի օգտագործումը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Հիշեցնենք` Ֆիլիպ Ռիքերը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 8-ի առավոտյան։ Նույն օրը նա այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Սեպտեմբերի 9-ին Ռիքերը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ այսօր` սեպտեմբերի 10–ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի։
Ամերիկացի պաշտոնյան Հայաստանից ուղևորվելու է Վրաստան, ապա Ադրբեջան։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը։
Ֆիլիպ Ռիքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահ է նշանակվել 2022թ–ի օգոստոսի 23-ին` այդ պաշտոնում փոխարինելով Էնդրյու Շոֆերին։