ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարել է, որ առաջիկա օրերին կանցկացվի «Bavar-373» տեղական ՀՕՊ համակարգի վերջնական փորձարկումը, հաղորդում է Mehr-ը:
Ելույթ ունենալով իրանական ազգային հեռուստատեսությամբ` գեներալ Սաբահիֆարդը նշել է, որ «Bavar-373» ՀՕՊ-ի արտադրության բոլոր սարքավորումներն ու փորձը ստացվել են երկրի ներսում և հայրենական արտադրության են:
«Բանակի ՀՕՊ ուժերի, համալսարանների և պաշտպանության նախարարության հետ համագործակցելով մեծ գիտական աշխատանք անցկացնելուց հետո մենք ստեղծել ենք «Bavar-373» հզոր համակարգը»,-ասել է գեներալ Սաբահիֆարդը:
Իրանցի գիտնականները սեփական սարքավորումը թարմացնում են` կախված սպառնալիքներից, դա է տեղի ունեցել նաև «Bavar-373» համակարգի դեպքում․ համակարգի գործողության հեռահարությունը կհասնի 300 կմ-ի։
Գեներալը նշել է, որ իրանական պաշտպանության համակարգն ունակ է «թիրախավորել հակառակորդի սպառնալիքներն ու կործանիչները ազգային սահմաններից դուրս»՝ նշելով, որ «Bavar-373»-ի գործողության հեռահարությունն ավելացել է: