Հայաստանի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Հայկական կողմը Վարդենիսից չի կրակել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը