ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Նոր Նորքի 1-ն զանգվածում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ` 50-ամյա Սայադ Ն․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տվյալներով` Սայադ Ն․-ն հանկարծամահ է եղել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։