Չարլզ III թագավորը պաշտոնապես հռչակվել Է Մեծ Բրիտանիայի նոր միապետ. տեսանյութ

Արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիայի նոր թագավոր է դարձել սեպտեմբերի 8–ին՝ մոր` Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից անմիջապես հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Թագավոր Չարլզ III-ն այսօր գահաժառանգության խորհրդում պաշտոնապես հռչակվել Է Մեծ Բրիտանիայի նոր միապետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիայի նոր թագավոր է դարձել սեպտեմբերի 8–ին` իր մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից անմիջապես հետո: Սակայն գահի պաշտոնական փոխանցման գործընթացը տեղի է ունեցել այսօրգահաժառանգության խորհրդում, որը սովորաբար հավաքվում է Լոնդոնի Սենտ Ջեյմսի պալատում՝ նախորդ տիրակալի մահից հետո մեկ օրվա ընթացքում:
Այս անգամ ժողովը մի փոքր հետաձգվել էր, քանի որ թագուհու մահվան մասին հայտնի էր դարձել երեկոյան։
Մեծ Բրիտանիայի երկարակյաց միապետը. Եղիսաբեթ 2–րդի կյանքի կարևոր դրվագները` լուսանկարներով
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը մահացել է 96 տարեկան հասակում։
Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է Շոտլանդիայում:
Արքայազն Չարլզը դարձավ հաջորդ միապետը՝ վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը՝ Կամիլան, թագուհի-կոնսորտի կարգավիճակ է ստացել։