60-ականներին նա երգեր էր գրում հայտնի խմբերի համար, երբ անձամբ իրեն դեռ ոչ ոք չէր ճանաչում։ Ավելի ուշ ճակատագրի բերումով նա ծանոթացավ կիթառահար Ջեֆ Բեքի (որը նրա երգերն էր նվագում Yardbirds-ում) և Բրայան Մեյի (որը երևանյան բեմում նրան նվագակցեց Yardbirds-ի երգերից մեկի ժամանակ), և․․․ Բայց ամեն ինչ՝ հերթով։
50-60-ականներին, երբ Գուլդմանը մեծանում էր Մանչեսթրի արվարձաններից մեկում, ինտերնետ չկար։ Բայց, զարմանալիորեն, կյանքը դրանից պակաս հետաքրքիր չէր դառնում։ Ով ուզում էր ինչ-որ բան սովորել, առանց «Յութուբի» էլ էր սովորում։ Գրեհեմն այդպիսի հետաքրքրությամբ կիթառ էր նվագում։ Երբ 1963 թվականին՝ 17 տարեկան հասակում, նա իր համար կիթառ գնեց, քնում ու արթնանում էր այդ գործիքի հետ։
Նա աստղագիտություն չէր ուսումնասիրում (ինչպես նրա տարեկից Բրայան Մեյը), բայց սիրում էր էքսկուրսիա գնալ Jodrell Bank աստղադիտարան՝ Մանչեսթրի մոտակայքում, երբեմն՝ ուղղակի ռադիոաստղադիտակներով նայելու։
«Starmus»-ի գաղափարը՝ միասին ներկայացնել գիտությունն ու արվեստը, ինձ շատ դուր եկավ, ես առաջին անգամ եմ նման բան տեսնում»,-ասում է նա։
Floating in heaven
Մի քանի ամիս առաջ Գուլդմանը գրեց Floating in heaven երգը և որոշեց ցույց տալ այնԲրայան Մեյին։ Չէ՞որ վերջինս, որպե գիտնական, աստղերը յուրահատուկ սիրով է սիրում, իսկ երգը NASA-ի «Ջեյմս Ուեբ» տիեզերադիտակի(«Հաբլ» աստղադիտակի իրավահաջորդը) մասին է, որն այստարվա հուլիսից տիեզերքից ուղարկել է գալակտիկաների և միգամածությունների առաջին լուսանկարները։
Աստղադիտակից ստացված լուսանկարներն այնպես են գրավել Գրեհեմին, որ աչքի առաջ հայտնվել էապագա երգի երկու տողը․ I've never seen the Moon so white, I've never seen the Sun so bright («Ես երբեք չեմ տեսել Լուսինն այսքան սպիտակ, երբեք չեմտեսել Արևն այսքան պայծառ»)։ Երգը լսելով, Բրայանը պատասխանել է․ «Հիանալի երգէ, կուզեի նվագել»։
«Բրայանի հետաշխատանքի ամեն րոպեն ուրախություն ես ապրում։ Նա հիանալի մարդ է»,-ասում է Գրեհեմը։ Միասին նրանք ստեղծավործությունը ներկայացրել են նաև երևանյան հանդիսատեսին։
AI-ով երգե՞ր
Պերկուսիայի (բաբախյունի – խմբ.) ձայնագրությունը, որը հնչում է այս երգում, վերցրել են պատրաստի տեսքով՝ տվյալների առցանց բազայից։ Լավ է, եթե այդպիսի ձայնագրությունը ճիշտ տեղում ես դնում, բայց վատ է, եթե սկսում ես մտածել, որ ինտերնետն ու համակարգիչը ամեն ինչ քո փոխարեն կանեն, ավելացրեց նա։
«Իհարկե, արհեստական ինտելեկտը կարող է սովորեցնել ակորդների հաջորդականությունը կամ հուշել, որ երկու քառյակ հետո պետք է կրկներգ լինի, բայց մեքենան չի կարող բարկանալ կամ, երբ ինչ-որ բան չի ստացվում, խաչ քաշել։ Իսկ չէ՞ որ հենց այդ ժամանակ էլ ծնվում են անսպասելիորեն լավ գաղափարները։ Գուցե մեքենային սովորեցնեն բարկանալ, իսկ հետո ուրախանալ, ինչ իմանանք․․․ Բայց ես չէի ուզենա, որ այդ օրը գա»,-խոստովանում է նա։
Երբ տեխնիկան ծառայում է մարդուն
Լսելով Ջիմի Հենդրիքսի կիթառային կատարումները, ունկնդիրները չէին ասում․ «Ի՜նչ ընտիր հատուկ էֆեկտներ են», ասում էին՝ «Ի՜նչ ընտիր երաժշտություն է»։ Ստուդիական էֆեկտները, առաջին Moog սինթեզատորները, կիթառային «ֆուզերը» օգնում էին գնահատել ռոքի գունապնակը, բայց չէին փոխարինում ոչ սովորական կիթառին ու թմբուկներին, ոչ էլ մարդկանց ձայներին։
1975 թվականին 10CC-ի թմբկահար Քեվին Քոդլին և կիթառահար Լոլ Քրեմը կիթառային հատուկ էֆեկտ հավաքեցին, որը ստացավ Gizmotron անվանումը։ Այն ամրացվում է կիթառի լարերի հիմքի մասում։ Այդպիսի լարին դիպչելիս այն սկսում է թրթռալ։
«Մենք հաճախ էինք այն օգտագործում մեր երգերում։ Ես նույնպես ունեմ այդպիսին, սրանով նվագել եմ իմ վերջին Modesty Forbids անհատական ալբոմում, 2018 թվականին։ Gizmotron-ը շատ հայտնի չդարձավ, բայց այն յուրահատուկ ձայն ունի։ Հարբած ջութակի է նման»,-ասում է Գուլդմանը։
Նմանատիպ ձայն կարելի է ստանալ նաև սինթեզատորով, բայց ճիշտ նույնը չի լինի, ինչպես և, ի դեպ, ցանկացած այլ կիթառային հնչյուն, քանի որ դրան կարելի է անչափելի քանակությամբ երանգներ հաղորդել։ «Գիզմոտրոնի» դեպքում դա փայլուն կերպով ցույց տվեց Ջիմի Փեյջը, որը դրա օգնությամբ Led Zeppelin-ի երգերից մեկի համար մայրամուտի զգացողություն ստեղծեց։
«Իսկական երաժշտությունը չես կեղծի։ Հնարավո՞ր է կեղծել Բրայան Մեյի սոլոն։ Ոչ։ Դա նույնն է, ինչ մարդու ձայնը կեղծել»,-ասում է Գուլդմանը։
AI-ը պարտվում է
2018թ․-ին Ռինգո Սթարը Գրեհեմ Գուլդմանին հրավիրեց մասնակցել իր համերգային շրջագայությանը։ ՆրաAll Starr Band համերգային սուպերխմբի կազմում Գուլդմանը կատարում էր 10CC-ի հիթերը՝ Things We Did for Love ,I'm Not in Love և Dreadlock Holiday։
«Դա․․․ ուղղակի հրաշալի էր։ Կարծես մեկուրիշի հետ էտեղի ունենում։ Բեմում կանգնած ես, քո երգն ես նվագում, ևհանկարծ մտքովդ անցնում է․ ախր կողքիդ Ռինգոն է կանգնած»,-հիշում է նա։
«Լսեք, թե ինչպես է նանվագում, նույնիսկ հիմա։ 80 տարեկանում նա նույն ֆիրմային ձայնն ունի․․․ Չնայած ինչեմ ձեզ պատմում, դուք նույնպես, տեսնում եմ, երկրպագու եք։ Ինչարած, մենք բոլորս սիրում ենք «Բիթլզ», ևբոլորս այդ առումով մի քիչ «տարած» ենք,-ասաց մեզ Գրեհեմը։
Նա հանդիպել է նաև Փոլ Մաքքարթնիին, երբ 1973-ն Փոլի եղբայր Մայքը Գուլդմանի ստուդիայում իր ալբոմն էր ձայնագրում։
«Փոլն ու նրա Wings խումբը նվագում էին ալբոմի համար, և ձայնագրություններից մեկի սեսիային ես էլ եմ եղել։ Ամբողջ երեկո շփվեցինք նրա հետ ու ջեմեր նվագեցինք»,-հիշում է Գրեհեմը։
Հրաշքը, որ նա տեսնում է թե՛ իր համերգների, թե՛ Ռինգոյի ու Փոլի («Բիթլզի» ողջ մնացած անդամների), թե՛ Բրայան Մեյի երևանյան համերգի ժամանակ, այն է, թե ինչպես են փոխվում երիտասարդների դեմքերը, և թե ինչպես են ծերերը երիտասարդանում։
«Ռինգոյի համերգներին ես դա շատ անգամ եմ տեսել։ Մենք կանգնած ենք բեմում, և ես դահլիճում մոտ 80 տարեկան ծեր լեդի եմ տեսնում։ Մենք սկսում ենք նվագել, նա նայում է բեմին․․․ և ես 16-ամյա աղջա եմ տեսնում»։
Գուցե ապագա Starmus-ներից մեկի ժամանակ գիտնականները նկարագրեն այդ ֆենոմենը։ Բայց եթե նույնիսկ չնկարագրեն, այն պակաս չքնաղ չի դառնա։