Ուկրաինական զինուժը 27 արկ է արձակել Էներգոդարի ուղղությամբ, քաղաքը հոսանքազրկված է. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զորքերը 27 արկ են արձակել Էներգոդարի ուղղությամբ՝ հոսանքազրկելով քաղաքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Մեկ օրվա ընթացքում գրանցվել է Էներգոդար քաղաքի վեց հրետանային գնդակոծություն։ Կախովսկայա ջրամբարի հակառակ ափին գտնվող Մանգանեց բնակավայրի շրջանից արձակվել է 27 արկ: Էլեկտրահաղորդման գծերի գնդակոծման հետևանքով քաղաքը մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսական հրետանու պատասխան կրակով հակառակորդի կրակային միջոցները ճնշվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՌԴ Ռազմատիեզերական ուժերը Խարկովի մարզում «Կրակեն» ազգայնական խմբավորման կառավարման կետին հասցրած բարձր ճշգրտության հարվածով, ինչպես նաև ԴԺՀ-ում գտնվող 93-րդ մեքենայացված բրիգադի դիրքերին հասցված հարվածով ոչնչացրել են ավելի քան 50 գրոհային և 16 միավոր տեխնիկա։
Ռուսաստանում նշել են պարենային գործարքի երկարացման պայմանները
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն կանգնեցրել է ուկրաինական գրոհները Նիկոլաևո-Կրիվորոժսկի ուղղությամբ. ուկրաինական զորքերը կորուստներ են կրել և նահանջել:
«Ընդհանուր առմամբ` մեկ օրում Նիկոլաևո-Կրիվորոժսկի ուղղությամբ հակառակորդը կորցրել է 3 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա և 7 այլ զրահապատ մեքենաներ, 2 պիկապ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով և ավելի քան 270 զինծառայող»,-հայտարարել են ՊՆ-ում:
Ռուսական գերատեսչությունից հայտնել են, որ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ռուսաստանի ՌՕՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական ուժերի ավելի քան 10 հազար միավոր ավտոտեխնիկա և զրահատեխնիկա:
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 293 ինքնաթիռ, 152 ուղղաթիռ, 1916 անօդաչու թռչող սարք, 374 զենիթահրթիռային համալիր, 4870 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 827 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3371 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5417 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 197-րդ օրը։