ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ, տեղեկացնում են ՊՆ–ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։
Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան
Գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը նպաստել ռազմական կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։