Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը

Շառլ Միշել. Արխիվային լուսանկար
Առանց միջնորդների գերիների առաջին փոխանցումը, Եվրոպական խորհրդի նախագահի գնահատմամբ, և՛ Հայաստանի, և՛Ադրբեջանի համար ձեռքբերում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը։
«Ողջունում ենք Բաքվի կողմից ևս 5 հայ գերիների ազատ արձակումը` Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած քննարկումներից հետո: Գերիների առաջին երկկողմ փախանցումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար ձեռքբերում է։ Հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումն առանցքային առաջնահերթություն է»,- «Թվիթերի» իր էջում գրել է Միշելը։
Նշենք, որ հայ ռազմագերիների վերադարձը ողջունել էր նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։
ԱԱԾ-ն հրապարակել էր հայրենիք վերադարձած գերիների անունները` նշելով, թե ողջունում են այս գործողությունը որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ։