ՌԴ–ն, Իրանը և Ադրբեջանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ–ի շրջանակում աշխատանքային խումբ կստեղծեն

Եռակողմ հանդիպման շրջանակներում այսօր ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ն, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում տրանսպորտային և տարանցիկ գործողությունների ու ընթացակարգերի դյուրացման համար աշխատանքային խումբ ստեղծել, որի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել մեկ ամսվա ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բաքվի հռչակագիրը։
«Ընդգծվել է երկրների տարածքում տրանսպորտային և տարանցիկ գործողությունների ու ընթացակարգերի դյուրացման համար համատեղ աշխատանքային խմբի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև մեկ ամսվա ընթացքում առաջին նիստն անցկացնելու մտադրությունը»,–ասված է փաստաթղթում:
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Բաքվի հռչակագիրը ստորագրվել է այսօր` եռակողմ հանդիպման շրջանակում։ Այն ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Թուրքիան գազի զեղչ է ակնկալում. ի՞նչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում
Երկրները «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով տարածաշրջանային առևտրի և բեռնափոխադրումների զարգացման համար ճանաչել են գոյություն ունեցող ենթակառուցվածքի կատարելագործման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև միջացքի ենթակառուցվածքի վիճակի հետ կապված տեղեկատվության կանոնավոր փոխանակման գործընթացի ստեղծումը:
Ընդգծվել է Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության ավարտի և գծի շինարարության ու շահագործման հետ կապված բանակցությունների կազմակերպման կարևորությունը:
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա. Մուստաֆաև
Կողմերը նշել են նաև, որ մինչև 2030 թվականը երկրների տարածքով 30 միլիոն տոննա տարանցիկ ու երկկողմ բեռներ կփոխադրվեն։