ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում` Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հայտնում են, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով՝ ապահովելով լիարժեք բուժսպասարկում ու բուժօգնություն:
Տեղեկացվում է նաև, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) արդեն մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: