Մեծ Բրիտանիայի թագավորն առաջին անգամ հեռուստաուղերձ է հղել ազգին

Արքայազն Չարլզը կնոջ` Կամիլայի հետ. Արխիվային լուսանկար
Թագավոր Չարլզ III խոսքով՝ բրիտանական միապետության դերն ու պարտականություններն անփոփոխ կմնան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն առաջին անգամ հեռուստատեսային ուղերձով դիմել է ազգին, որում շնորհակալություն է հայտնել իր մորը՝ Եղիսաբեթ 2-րդին և խոստացել է ողջ կյանք ծառայել երկրին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Չարլզ 3-ը շնորհակալություն է հայտնել Եղիսաբեթ II-ին սիրո և նվիրվածության, առաջնորդության ու հասկանալու համար, նշել է, որ նա մարմնավորել է բազմաթիվ լավ հատկանիշներ, որոնք հատվել են միմյանց հետ: Նա ավելացրել է, որ թագուհին միշտ կարողացել է տեսնել լավագույնը մարդկանց մեջ։
«Ողջ կյանքի ընթացքում ծառայելու այս խոստումը ես տալիս եմ այսօր բոլորի առջև», - հայտարարել է Չարլզը` խոսելով թագուհու կառավարման ժամանակ իր ձեռքբերումների մասին:
Չարլզ III նշել է, որ չնայած այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել Եղիսաբեթ II կառավարման 70 տարիների ընթացքում, միապետության դերն ու պարտականությունները մնում են նույնը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որն ավելի քան 70 տարի կառավարում էր երկիրը, սեպտեմբերի 8-ին վախճանվել է 96 տարեկան հասակում Շոտլանդիայում:
Նրա գահակալության ընթացքում երկիրը 15 վարչապետ է ունեցել։ Առաջինը Ուինսթոն Չերչիլն էր, վերջինը՝ Լիզ Թրասը։
Բրիտանական գահը անցնում է արքայազն Չարլզին։ Նա 74 տարեկան է։