Մեծ Բրիտանիայի երկարակյաց միապետը. Եղիսաբեթ 2–րդի կյանքի կարևոր դրվագները` լուսանկարներով

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը ամենաերկար գահակալած միապետն է։ Նա թագուհի է եղել ավելի քանի 70 տարի։ Sputnik–ը առանձնացրել է թագուհու լուսանկարները` մանկությունից մինչև թագադրում և ամուսնություն։
Sputnik
Սեպտեմբերի 8–ին 96 տարեկանում կյանքից հեռացավ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2–րդ թագուհին։ Նա Մեծ Բրիտանիայի միապետ Գեորգ VI-ի և Եղիսաբեթ թագուհու երկու դուստրերից ավագն էր։
Եղիսաբեթ 2–րդը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին` հոր մահից հետո։ 1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։
Նրանք 4 զավակ ունեն` 3 որդի և մեկ դուստր, ինչպես նաև 8 թոռ և 10 ծոռ: 1948 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին` նրանց դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960 թվականին լույս աշխարհ է եկել թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին ծնվել է երրորդը՝ արքայազն Էդուարդը։
Թագուհու մահից հետո բրիտանական գահը ժառանգում է նրա ավագ որդին` Չարլզ 3–րդը, որն արդեն 74 տարեկան է։
Եղիսաբեթի 2–րդի մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարված։
1 / 12

Մանուկ արքայադուստր Ելիզավետան զբոսնում է Վինձորի ամրոցի տարածքում իր զարմիկի՝ Ջերալդ Լասսելեսի որդու հետ (1927 թվական)։

2 / 12

Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ VI-ը և թագուհի Եղիսաբեթն իրենց երկու դուստրերի՝ արքայադուստր Եղիսաբեթ Երկրորդի և արքայադուստր Մարգարեթի հետ

3 / 12

11-ամյա արքայադուստր Եղիսաբեթը (կենտրոնում) Բուքինգհեմյան պալատի պատշգամբում իր հոր՝ Գեորգ VI թագավորի թագադրումից հետո. 12 մայիսի 1937թ, Լոնդոն

4 / 12

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը (կենտրոնում) թագավորական ընտանիքի (ձախից աջ), արքայադուստր Եղիսաբեթ թագուհու, Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, թագավոր Գեորգ VI-ի ևարքայադուստր Մարգարեթի հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում.8 մայիսի 1945, Լոնդոն

5 / 12

Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին ծիծաղում է իր հոր՝ Գեորգ VI թագավորի հետ թագավորական օթյակի տարածքում (1946 թվականի օգոստոսի 20)

6 / 12

Բրիտանական արքայադուստր Եղիսաբեթը և լեյտենանտ Ֆիլիպ Մաունթբեթենը. սեպտեմբեր 1947, Լոնդոն

7 / 12

Արքայադուստր Եղիսաբեթը և Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը հարսանիքից հետո լքում են Վեստմինստերյան աբբայությունը

8 / 12

Ապագա թագուհի Եղիսաբեթ II-ը և արքայազն Չարլզը (15 Դեկտեմբեր 1948):

9 / 12

Արքայադուստր Եղիսաբեթ II-ը, որը ներկայացնում է իր հիվանդ հորը՝ թագավոր Գեորգ VI-ին, Վինձորի դղյակում ստուգում է շոտլանդական գվարդիան (1951թ.մայիսի 26)

10 / 12

Եղիսաբեթ II թագուհու դիմանկարը (1953 թվական)

11 / 12

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թագադրման ժամանակ (հունիսի 2, 1953, Լոնդոն)

12 / 12

Եղիսաբեթ 2-րդ թագուհին և Արքայազն Ֆիլիպn իրենց երեխաների հետ (ձախից աջ)՝ արքայազն Չարլզի, արքայազն Էդվարդի, արքայազն Էնդրյուի և արքայադուստր Աննայի հետ Բուքինգհեմյան պալատում (1972թ.նոյեմբերի 20)