ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ձախողում է գուշակել ՄԱԿ-ի ԱԽ-ն բարեփոխելու ԱՄՆ-ի փորձերի համար, եթե վերջիններս փորձեն փոփոխել Անվտանգության խորհրդի մշտական անդամների լիազորությունները:
Նախօրեին Վաշինգտոնը հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման թեման բարձրացնելու մտադրության մասին: Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ ԱՄՆ նախագահ Բայդենի, պետքարտուղար Բլինկենի և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդի մակարդակով:
Լինդա Գրինֆիլդը, մասնավորապես, հայտարարել է, որ «ԱԽ-ն պետք է ավելի լավ արտացոլի ներկայիս գլոբալ իրողությունները և աշխարհագրորեն տարբերվող ավելի շատ հայացքներ ներառի»։
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է պաշտպանի ստատուս քվոն, այլ պետք է փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերի։
«Վերջերս ամերիկացիները հանդես եկան «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման հարցում ինչ-որ «փոխզիջումների» և «ստատուս- քվոյի պահպանումից հրաժարվելու» օգտին։ Փոխզիջումները տարբեր են լինում»,-գրել Է Մեդվեդևը իր Telegram-ալիքում։
Ինչպես ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը, «եթե խոսքը Անվտանգության խորհրդի մշտական անդամների լիազորությունները կոտրելու փորձի մասին է (...), ապա այստեղ նրանք կտառապեն, այնքան փոշի կուլ կտան։ «Այլապես ՄԱԿ-ը սնանկացած Ազգերի Լիգայի ճակատագրին կարժանանա»,- կարծում է Մեդվեդևը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման թեման բարձրացրել էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Ճապոնիան: Այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվի ընդլայնման օգտին՝ կոչ անելով դրանում ներառել աֆրիկյան երկրները։ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ երկրների» ողորմածությանը մնա։ Նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «աշխարհը հինգից ավելի է»։
Իսկ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը և Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման ու համաշխարհային նոր կարգի ստեղծման անհրաժեշտությունը։
Ընդ որում, Պեկինը չի կիսում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման վերաբերյալ Տոկիոյի դիրքորոշումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ՄԱԿ-ի բարեփոխման հարցը, խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների «հնգյակի» մասին, նշել է, որ պետք է մտածել, թե ինչպես կազմակերպությունը դարձնել ավելի հավասարակշռված, միաժամանակ չչեղարկելով վետոյի իրավունքը, քանի որ դա կկործանի կազմակերպության հիմքերը: