ԿԺԴՀ–ն իրեն հռչակել է միջուկային պետություն. որոշումները միանձնյա կայացնելու է Կիմ Չեն Ինը

Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության առաջնորդը միանձնյա իրավունք ունի այն տնօրինելու և «կայացնում է միջուկային զենքին առնչվող բոլոր որոշումները»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի Sputnik. ԿԺԴՀ–ն օրենսդրորեն արձանագրել է, որ միջուկային պետություն է հանդիսանում։ Միջուկային զենքի վերաբերյալ ցանկացած որոշման իրավունքը միանձնյա վերապահված է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ–ներին։
Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդմամբ` «Միջուկային զենքի վերաբերյալ քաղաքականություն» անվանումով դեկրետն ընդունել է ԿԺԴՀ–ի 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովը սեպտեմբերի 7-ին կայացած նստաշրջանի ժամանակ։
Փաստաթուղթը 11 կետ է ներառում, որոնց մեջ դրույթներ կան միջուկային զենքի նշանակության, միջուկային ուժերի կազմի, հրամանատարության և դրանց վերահսկման, միջուկային զենքի կիրառման մասին որոշումների կառարման ապահովման, դրա սկզբունքների և պայմանների կիրառման, մոբիլիզացիայի, անվտանգ տեխսպասարկման և պաշտպանության, զանգվածային ամրապնդման և թարմացման մասին։
«Հրամանատարության և միջուկային զենքի նկատմամբ վերահսկման մասին» երրորդ կետում ասվում է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության առաջնորդը միանձնյա իրավունք ունի այն տնօրինելու և «կայացնում է միջուկային զենքին առնչվող բոլոր որոշումները»։
Ուկրաինային միջուկային զենքի մատակարարման մասին խոսք լինել չի կարող. Պետդեպ