ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի դիպուկահարները հատուկ տակտիկական վարժանքների ժամանակ բարձրլեռնային գոտում գտնվող «Կամխուդ» զորավարժարանում առավելագույն հեռահարության վրա ոչնչացնելու են թիրախները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողները կմշակեն դիպուկահարների մենամարտեր՝ համակարգելով դիպուկահար զույգերի աշխատանքը՝ անհարմար դիրքերից թիրախներ խոցելով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու անհատական պատրաստության, զենքի կիրառման հմտությունների կատարելագործմանն առնչվող հարցերին։ Լեռնային պայմաններում թիրախին ճշգրիտ հարվածելու համար դիպուկահարների զույգերը հաշվի կառնեն ոչ միայն կողային քամու արագությունը, այլև թիրախի բարձրացման անկյունները։
Բացի այդ, դիպուկահարները կիրականացնեն թիրախների հետախուզում՝ օգտագործելով դիտարկման և թիրախավորման ժամանակակից տեխնիկական միջոցները։ Թիրախը հայտնաբերելով և ոչնչացնելու կարգավորումները որոշելով՝ դիպուկահարները կկիրառեն համաժամանակյա կրակոցի մարտավարությունը՝ խոցելով տարբեր թիրախներ մինչև 1200 մ հեռավորության վրա։
Բացի այդ, զինծառայողները կքողարկվեն ինչպես ձեռքի տակ եղած, այնպես էլ հատուկ միջոցների օգտագործմամբ, կմշակեն աննկատ տեղաշարժեր ինչպես բաց տեղանքում, այնպես էլ պատսպարումների նվազագույն քանակով տարածքներում:
Հարավային ռազմական օկրուգի դիպուկահարների պատրաստման առանձնահատկություններից են փոփոխական տեղանքը (բարձր լեռներ, ժայռոտ տարածքներ և կիրճեր), ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունները, ինչպես նաև եղանակային պայմաններն ու առատ տեղումները (անձրևի, ձյան և մառախուղի տեսքով)։