Հատկանշական է, որ սա տեղի է ունեցել առանց միջնորդների. Կլաարը` գերիների վերադարձի մասին

Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում անդրադարձել է 5 հայ գերիների վերադարձի հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը։ Նա այդ մասին թվիթերյան գրառում է արել։
«Ողջունելի է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից 5 հայ ձերբակալվածների ազատ արձակումը։ Սա կարևոր մարդասիրական ժեստ է, և հատկանշական է նաև, որ սա տեղի է ունեցել առանց միջնորդների»,-գրել է Կլաարը։
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։
ԱԱԾ-ն հրապարակել էր հայրենիք վերադարձած գերիների անունները` նշելով, թե ողջունում են այս գործողությունը որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ։