ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները պետք է ավելի միասնական լինեն։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում ասաց հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
«Հայաստանում կարծես թե քիչ են այն խաղացողները, որոնք կարող են առաջատար համարվել։ Ըստ իս` պետք է երիտասարդների հետ շատ աշխատել և մոնիտորինգ անել, թե արտասահմանում ով կա (հավանաբար նկատի ունի լավ ֆուտբոլիստների գտնել,– խմբ.)»,– նշեց Բերեզովսկին։
Խոսելով հայ դարպասապահների մասին` նա ընդգծեց, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն առաջինն է, սակայն միշտ պետք է նաև առաջ նայել։ Նրա պնդմամբ` Հայաստանում լավ ֆուտբոլիստներ կան, ուղղակի պետք է, որպեսզի նրանք ավելի շատ ձգտող լինեն։
Բերեզովսկին ընդգծեց, որ ֆեդերացիայի հետ պլաններ են ունեցել դարպասապահների հայկական դպրոց բացել։ Հույս հայտնեց, որ սիստեմատիկ պարապմունքների արդյունքում կկարողանան ավելի բարձրացնել հայ դարպասապահների խաղի մակարդակը։