ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության նախարարության և դրա ղեկավարի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը
ԱՄՆ-ն Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությանը կիբեռհարձակումների մեջ է մեղադրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության (MOIS) և նրա ղեկավարի նկատմամբ ՝ մեղադրելով մի շարք կիբեռհարձակումներ անցկացնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության (OFAC) օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությունը, ինչպես նաև դրա նախարարին` ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ կիբեռգրոհներին մասնակցության առնչությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը պնդում է, որ 2007 թվականից ի վեր MOIS-ը վնասակար կիբեռօպերացիաներ է իրականացրել, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում մի շարք կառավարական և մասնավոր կազմակերպությունների և ենթակառուցվածքի տարբեր առանցքային հատվածների դեմ։
Այս տարվա հուլիսին, նախարարության տվյալներով, պարզվել է, որ կիբեռսպառնալիքի սուբյեկտները հովանավորվել են Իրանի կառավարության կողմից, և որ MOIS-ը խախտել է Ալբանիայի կառավարության համակարգչային համակարգի աշխատանքը, ինչը հանգեցրել է երկրի բնակչությանը առցանց ծառայությունների մատուցման ժամանակավոր դադարեցման: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշում է նաև, որ ցանցահենները պատասխանատու են ենթադրաբար Ալբանիայի կառավարությանը պատկանող փաստաթղթերի և քաղաքացիների հետ կապված անձնական տեղեկատվության արտահոսքի համար։