ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` իբրև թե Քարվաճառի և Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈւ–ն կրակ է բացել։
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ–ի լիարժեք վերահսկողության տակ։
Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն վերջին շրջանում նմանատիպ հաղորդագրություններ է տարածում գրեթե ամեն օր։