Ադրբեջանական գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են

ՀՀ քննչական կոմիտե
Հայրենիք վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են, իսկ մեկը` Լոռիից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երեկ գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը»,–ասաց Թադևոսյանը։
Նա հավելեց, որ հայրենիք վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը, Լոռիից։ Շիրակցի տղաները գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ։
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։
ԱԱԾ-ն հրապարակել էր հայրենիք վերադարձած գերիների անունները` նշելով, թե ողջունում են այս գործողությունը որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ։