Որմնանկարների վերականգնում, կառույցի հիմնանորոգում. Մայր տաճարի վերաօծումը 2023-ին կլինի

Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են կահ–կարասիներ։ Որմնանկարների տակ այլ շերտեր են բացվել. պարզվել է` նախկինում տաճարը լի է եղելնկարազարդումներով։
Sputnik
Էջմիածնի Մայր տաճարում այս պահին բուռն վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են ընթանում։ Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին, սակայն տաճարի վերաօծումը 2023-ին կլինի։
Այժմ մի խումբ մասնագետներ աշխատում են նաև Մայր տաճարի որմնանկարների վրա, որոնք նախ մաքրում են մրից ու կեղտից, իսկ հետո գունային լրացումներ անում։ Որմնանկարների վերականգնման աշխատանքներում ներգրավված են հայ մասնագետներ, իսկ նյութերն ու տեխնոլոգիական իտալական են։ Հայ ռեստավրատորները իտալացիների կողմից վերապատրաստման դասընթացներ են անցել։
Նման լայնամասշտաբ աշխատանք Մայր տաճարի կառուցումից ի վեր չի արվել։
1 / 18

Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

2 / 18

Արևելյան գմբեթի շինարարական աշխատանքները

3 / 18

Մայր տաճարը ներսի հատվածը

4 / 18

Գմբեթի որմնանկարները մաքրվում են մրից ու կեղտից

5 / 18

Որմնանկարներին գունային լրացումներ են տալիս

6 / 18

Որմնանկարներով պատված Մայր տաճարի գմբեթը

7 / 18

Հայ մասնագետները վերականգնում են Մայր տաճարի որմնանկարները

8 / 18

Որմնանկարների վերականգնման աշխատանքները

9 / 18

Մայր տաճարի գմբեթի որմնանկարները

10 / 18

Ռեստավրատորի աշխատանքը Մայր տաճարում

11 / 18

Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքները

12 / 18

Որմնանկարները վերականգնում են իտալական ներկերով

13 / 18

Ռեստավրատորները գունային լրացումներ են անում Մայր տաճարի որմնանկարների վրա

14 / 18

Ռեստավրատոր Գեղեցիկ Գյուրջյանը

15 / 18

Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի ներսը

16 / 18

Շինարարը վերականգնում է Էջմիածնի Մայր տաճարը

17 / 18

Էջմիածնի Մայր տաճարի խաչը

18 / 18

Էջմիածնի Մայր տաճարը