ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվում անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով: Քաղաքագլխի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Նման ծրագիր մշակելով՝ մենք հավատարիմ ենք մնում այն արժեքներին, որոնք ընդունված են մայրաքաղաքում և ստեղծում ենք այնպիսի համակարգ, որը կապահովի կարեկից, մշտական և համակարգված արձագանք», - մամուլի ասուլիսում հայտարարել է Բաուզերը:
Քաղաքի վարչակազմում պարզաբանել են, որ արտակարգ դրության ռեժիմը քաղաքապետին թույլ է տալիս ստեղծել փախստականների հարցերի վարչություն։ Այդպես նաև նաև լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի Տեխաս և Արիզոնա նահանգներից միգրանտների հոսքի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրադրության կարգավորման համար:
Ճգնաժամը ծագել է այն պատճառով, որ գարնանը Տեխասի և Արիզոնայի նահանգապետերը սկսել են Վաշինգտոն ուղարկել սահմանին կանգնեցված անօրինական ներգաղթյալներով ավտոբուսներ, որ երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրեն սահմանին ստեղծված իրավիճակի վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ մայրաքաղաք է տեղափոխվել շուրջ 9400 անօրինական ներգաղթյալ, որոնց մեծ մասը չի մնացել Վաշինգտոնում, այլ տեղափոխվել է այլ նահանգներ