Ուկրաինական զորքերը հրետակոծում են Էներգոդարը. իշխանություններ

Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են անում ապաստարաններ տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերն այսօր հրետակոծել են Էներգոդար քաղաքը։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Իշխանություններն Էներգոդարի բնակիչներին կոչ են արել ապաստարաններ տեղափոխվել։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 196-րդ օրը։