ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հարցում է արել Կիևին արևմտյան զենքի մատակարարման խնդրի շուրջ։ Տեղեկությունը հայտնել է համաշխարհային կազմակերպությանը կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նրա խոսքով՝ որպես զեկուցող ռուսական կողմը կուզեր տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով տեղակալ Իձումի Նակամիցուին, ինչպես նաև «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 196-րդ օրը։