ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանին ազատել է աշխատանքից։ Մեկ այլ հրամանով դիվանագետը նշանակվել է Շրի Լանկայում ՌԴ դեսպան։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում։
«Լևան Ճաղարյանին նշանակել Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,– ասվում է փաստաթղթում։
Նշենք, որ Ճաղարյանը դեսպանի պարտականությունները համատեղության կարգով կատարելու է նաև Մալդիվներում։