ԵՐԵՎԱՆ 8 սեպտեմբերի – Sputnik․ Պենտագոնն այսօր կհայտարարի Ուկրաինային 675 մլն դոլարի սպառազինություն փոխանցելու մասին, ներառյալ HIMARS-ի զինամթերքը: Տեղեկությունը հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«Այսօր Պենտագոնը կհայտարարի Ուկրաինային ևս 675 մլն դոլարի սպառազինություն մատակարարելու մասին, ներառյալ՝ հրետանային հրթիռային կայանքների համար լրացուցիչ արկերը», - հրատարակությունը մեջբերել է ամերիկացի պաշտոնյայի խոսքը:
Տեղեկացվում է, որ HIMARS-ի համար նախատեսված ռազմամթերքից բացի կմատակարարվեն նաև տրանսպորտային միջոցներ ու զինվորականների համար այլ սարքավորումներ:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլին Քալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար բարձր ճշգրտության զինամթերք տրամադրել:
ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին մոտ 20 HIMARS հրթիռային համակարգեր է փոխանցել GMLRS կառավարվող ռեակտիվ ռումբերով, որոնք մոտ 80 կմ հեռահարություն ունեն: