Նինոծմինդայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին փակ կլինի

Բավրայի անցակետ
Դա կապված է վրացական կողմից նոր մաքսակետի շինարարության ավարտի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանիֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնում է, որ հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» անցակետը ժամանակավորապես փակ կլինի:
Նշվում է, որ մաքսային հսկողության ընթացակարգերը կդադարեցվեն սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն: Պատճառը նոր կառավարչական տեղեկատվական համակարգերի ներդրման հետ կապված տեխնիկական աշխատանքներն են։
Ծառայությունը հավաստիացնում է, որ աշխատանքների ավարտից հետո մաքսակետը կաշխատի ամբողջական բեռնմամբ՝ շուրջօրյա և առանց հանգստյան օրերի:
Գերատեսչությունից նշել են, որ Հայաստանի և Վրաստանի մաքսավորները մշտապես կապի մեջ են։
Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն: