Նիկոլաևի մարզում ուկրաինացի զինվորները լքում են դիրքերը մեծ կորուստների պատճառով. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
ՊՆ–ում հայտնել են, որ նիկոլաևո–կրիվորոժսկի ուղղությամբ Ուկրաինայի զորքը հարձակողական գործողություններ չի իրականացրել իրենց կողմից վերջին օրերին արձանագրված մեծ կորուստների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Նիկոլաևի մարզում Ուկրաինայի մոտոհետևակային բրիգադի զինվորականները մեծ կորուստների պատճառով ինքնակամ լքում են դիրքերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Ինչպես նշել են գերատեսչությունում, ՌԴ ՕՏՈւ–ն, հրթիռային զորքերն ու հրետանին շարունակում են բարձր ճշգրտության հարվածներ հասցնել նիկոլաևո–կրիվորոժսկի ուղղությամբ ուկրաինական ստորաբաժանումներին և պահուստներին։
«Նիկոլաևի մարզում ՈւԶՈւ 59-րդ մոտոհետևակային բրիգադի դիրքերին ՌԴ ԶՈւ–ի կենտրոնացած կրակային հարվածների հետևանքով ստացած մեծ կորուստների պատճառով ուկրաինացի զինծառայողները հրաժարվել են կատարել մարտական առաջադրանքներն ու սկսել են ինքնակամ հեռանալ թիկունքային շրջաններ», – ասել են գերատեսչությունում։
Ընդհանուր առմամբ նիկոլաևո–կրիվորոժսկի ուղղությամբ Ուկրաինայի զորքը հարձակողական գործողություններ չի իրականացրել իրենց կողմից վերջին օրերին արձանագրված մեծ կորուստների պատճառով։ Նույն իրավիճակն է եղել նաև սեպտեմբերի 7-ին։ Սեպտեմբերի 6-ին ուկրաինացի զինվորականները փորձել են գրոհ իրականացնել առանձին հատվածներում։
ՌԴ ՕՏՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան մեկ օրում Նիկոլաևի մարզում «Բուկ–Մ1» ԶՀՀ արձակման կայանք է ոչնչացրել, իսկ Դնեպրոպետրովսկի մարզում՝ օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման ռադիոլոկացիոն կայան ։
Բացի այդ, խոցվել է ուկրաինական զորքի 5 կառավարման կետ, կենդանի ուժ և զինտեխնիկա 167 շրջաններում։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է նաև, որ Ռուսաստանի ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են ուկրաինական 13 անօդաչու, ինչպես նաև HIMARS–ի 19 արկ։ Բացի այդ, օդում որսացվել է ՀԿՌՀ–ի 19 արկ, այդ թվում HIMARS–ի 16 արկ Խարկովի մարզում և «Օլխա» համազարկային կրակի համակարգի 3 ռեակտիվ արկ Խերսոնի մարզում։
Ամերիկացիներն ուզում են ուկրաինական երկրորդ ճակատ բացել
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 293 ինքնաթիռ, 152 ուղղաթիռ, 1910 անօդաչու, 374 զենիթահրթիռային համալիր, 4 863 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 826 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3 369 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5 387 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ ՌԴ ԶՈւ ԳՇ–ն ավելի վաղ փետրվարի 24-ի դրությամբ Ուկրաինայի սպառազինության վերաբերյալ ընդհանուր տվյալներ էր հրապարակել։ Որոշ զինատեսակների հետ կապված ստացվում է, որ ոչնչացվել է ավելի քան 100%–ը, օրինակ` տանկեր և այլ զրահապատ մարտական մեքենաներ։ Սակայն այստեղ հաշվի չեն առնվել նոր մատակարարումները, հնարավոր է՝ հետախուզական տեղեկության հետագա ճշգրտում արվի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 196-րդ օրը