ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իրանը100 տոկոս ինքնաբավության հասել է իր օդուժին հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) ապահովելու հարցում։ Այս մասին ասել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Համիդ Վահեդին։
«Մենք ոչ մի պահ չպետք է դադարեցնենք այդ ուղղությամբ մեր ջանքերը», - ասել է Վահեդին IRNA գործակալությանը։
Նա նշել է, որ Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դարձել է առաջատար պետություն անօդաչու ինքնաթիռների ոլորտում՝ ստեղծելով երկու շատ արժեքավոր անօդաչու թռչող սարքեր՝ Kaman-12–ն ու Kaman-22–ը: