Ինդոնեզիան պատրաստ է G20-ի գագաթնաժողովում ապահովել Պուտինի անվտանգությունը․դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Դեսպան Խոսե Տավարեսի խոսքով՝ Ինդոնեզիան երաշխավորում է գագաթնաժողովի բոլոր մասնակիցների, առաջին հերթին՝ պետությունների ղեկավարների անվտանգությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Ինդոնեզիան պատրաստ է ապահովել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը G20-ի գագաթնաժողովում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը։
«Որպես այս տարի G20 գագաթաժողովն ընդունող երկիր, մենք իհարկե անվտանգության երաշխիքներ կտրամադրենք բոլոր մասնակիցներին։ Ինդոնեզիան բազմիցս ընդունել է միջազգային հանդիպումներ՝ ԱԽՏՀ, АСЕАН, Արևելաասիական գագաթաժողով և այլն։ Իհարկե, Ինդոնեզիան երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը, առաջին հերթին այն պետությունների ղեկավարների համար, որոնք պատրաստվում են մասնակցել», - ասել է նա։
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել նոյեմբերին Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին: