ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հունգարիայի կառավարությունը պետական հաստատություններին հանձնարարել է գազի սպառումը կրճատել 25%-ով։ Բացառություն է արվել միայն հիվանդանոցների և սոցիալական հաստատությունների համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։
Հիշեցնենք` հուլիսին Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել էներգետիկայի ոլորտում։
Ճգնաժամային կառավարման փաթեթը ներառում է յոթ միջոցառում՝ երկրում գազի արդյունահանումը 1,5-ից հասցնելով 2 միլիարդ խորանարդ մետրի` պահեստները համալրելու համար, արգելել վառելափայտի արտահանումը, ավելացնել ածխի արտադրության ծավալները և այլն։