Հացահատիկի մատակարարումը պարենային գործարքի շրջանակում ըստ պլանի է ընթանում․ Թուրքիայի ՊՆ

Երեկ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ «գործարքի» շրջանակում ուկրաինական հացահատիկով ևս չորս նավ է դուրս եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի մատակարարումները շարունակվում են պարենայինգործարքի պլանի համաձայն։ Տեղեկությունն այսօր հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ այսօր առավոտյան ևս 5 նավ է դուրս եկել Ուկրաինայի նավահանգիստներից։
Երեկ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ «գործարքի» շրջանակում ուկրաինական հացահատիկով ևս չորս նավ է դուրս եկել։
Ուր է իրականում գնում ուկրաինական հացահատիկը
Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրի ստորագրում։
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում Օդեսայից։
Արևմուտքն աշխարհին սովի է պատրաստում առանց ուկրաինական հացահատիկի՝ չնշելով իրական պատճառը