Գիշերն ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Տեղեկացվում է, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Նշենք, որ երեկ ՀՀ Պն–ն հերքել էր Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ։