ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բժիշկները մտահոգված են Մեծ Բրիտանիայի 96-ամյա թագուհու առողջական վիճակով, տեղեկացնում է Բուքինգհեմյան պալատը։ Մասնագետները նրան խորհուրդ են տվել մնալ բժիշկների հսկողության տակ։
Ինչպես հաղորդում է PA գործակալությունը, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ Չարլզը և արքայազն Ուիլյամը, մեկնում են Շոտլանդիա, որտեղ այս պահին գտնվում է թագուհին։
«Ուելսի արքայազնը (Չարլզ) և Քորնուոլի դքսուհին (Կամիլա) մեկնել են Բալմորալ (շոտլանդական ամրոց, որտեղ գտնվում է թագուհին)։ Քեմբրիջի դուքսը (Ուիլյամ) նույնպես ուղևորվում Է Բալմորալ»,- նշված է գործակալության Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։
Ընդ որում, նոր վարչապետ Լիզ Թրասը շտապել է հայտարարել, որ ամբողջ Բրիտանիան մտահոգված է թագուհու առողջության մասին նորություններով։ Նրա խոսքով՝ բրիտանացիները մտքով թագավորական ընտանիքի հետ են։