Բրիտանացի երգչուհին Քիմ Քարդաշյանին մեղադրել է իրեն նմանակելու մեջ

Երկրպագուներին Քիմի նոր ոճը դուր չի եկել, նրան վիրավորել են ու «ԱՄՆ-ի անեծք» անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բրիտանացի երգչուհի Ֆրենկի Բրիջը հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին մեղադրել է իրեն նմանակելու մեջ։
Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, երգչուհին այդ մասին գրառում է արել իր ինստագրամյան էջում։ Հայտնիների միջև լարումն առաջացել է Քարդաշյանի լուսանկարի պատճառով, որը տպագրվել է Interview ամսագրի շապիկին:
Քիմն ամսագրի սեպտեմբերյան թողարկման շապիկի համար լուսանկարվել է ջինսե բաճկոնով և ԱՄՆ դրոշի մոտ իջեցված տաբատով՝ մեջքով դեպի տեսախցիկը։ Երկրպագուներին նրա ոճը դուր չի եկել։ Քարդաշյանին վիրավորել են սոցցանցերում՝ անվանելով «ԱՄՆ-ի անեծք»։
Իր հրապարակման մեջ 33-ամյա Բրիջը կոլաժ է տեղադրել, որում Քարդաշյանի լուսանկարն է և իր տեսահոլովակից վերցված կադր։
Ապրիլին նկարահանված տեսանյութում երգչուհին սև տաբատով և ժանյակավոր ներքնազգեստով պարում է մեջքով դեպի տեսախցիկը։