Ասուլիս. «Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային փորձնական մրցաշար»

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային փորձնական մրցաշարի մասին կպատմեն Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլով։
Sputnik
Ռոման Բերեզովսկին իր ֆուտբոլային կարիերան սկսել է սահմանամերձ Կապանում, 90-ականների թեժ օրերին:
Հետագայում քսան տարի Հայաստանի ֆուտբոլային դարպասը պաշտպանած Բերեզովսկին, այսօր ֆուտբոլային մրցաշար է կազմակերպում սահմանամերձ երեք շրջանների երեխաների համար:
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցական ոչ պրոֆեսիոնալ թիմերի միջև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ հովանու ներքո կայանալիք Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային փորձնական մրցաշարի մասին սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկի,
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլով
-Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացուցիչ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։