Արքայազն Հարրին և նրա կինը նույնպես Շոտլանդիա են մեկնում. Եղիսաբեթ 2–րդի վիճակը մտահոգիչ է

Շոտլանդիայի Բալմորալ դղյակում, որտեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի թագուհին, հավաքվել են Եղիսաբեթ Երկրորդի բոլոր երեխաները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արքայազն Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ կուղևորվի Շոտլանդիա, որտեղ գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Տեղեկությունը հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկներն անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով, նրան խորհուրդ են տվել մնալ մասնագետների հսկողության տակ:
Թագուհու բոլոր չորս երեխաները և նրա թոռը՝ արքայազն Ուիլյամն արդեն ժամանել են շոտլանդական Բալմորալ դղյակ, որտեղ գտնվում է թագուհին։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդը բրիտանացի առաջին միապետն է, որը տոնել է գահակալման պլատինե հոբելյանը: Ողջ տարվա ընթացքում տոնական միջոցառումներ են նախատեսված։ Թագուհին գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ 1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին
Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին ծնվել է նրանց դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960 թվականին լույս աշխարհ է եկել թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին ծնվել է երրորդը՝ արքայազն Էդուարդը։