ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը խուճապի մեջ է` կապված նրա հետ, թե աճող գների պայմաններում ինչպես է անցկացնելու ձմեռը։
«Էներգետիկ ճգնաժամի թեմա կա, գներն աճում են։ Արևմուտքը խուճապի մեջ է, թե ինչ է անելու։ Հույս ունեմ, որ խելամիտ քայլերով կհաղթահարենք այս փորձությունները»,–Խորվաթիայում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։
Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճին:
Ընդ որում` ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: