Առաջնահերթություններից է կոռուպցիայի դեմ պայքարը․ հանդիպել են Միրզոյանն ու Նիքսը

Արարատ Միրզոյանն ընդունել է Սթիվեն Նիքսին
Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին աջակցությունը շարունակական է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանն ընդունել է Սթիվեն Նիքսին
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական և արդյունավետ համագործակցությունը:
Սթիվեն Նիքսն ընդգծել է, որ կառույցը շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Արարատ Միրզոյանն ընդունել է Սթիվեն Նիքսին